Կիրակի, 09 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Եռաբլուրում ննջող հերոսների արյունը չի կարելի մոռանալ». Արսեն Նիկողոսյան

«Եռաբլուրում ննջող հերոսների արյունը չի կարելի մոռանալ». Արսեն Նիկողոսյան
124
Այսօր, 10:24

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբերի 9-ը՝ մեր ցավի և դավաճանության օր։
Այսօր մեր պատմության ամենախոցելի ու ամենադավաճանական օրերից մեկն է՝ նոյեմբերի 9-ը։
Օր, երբ հաղթանակած հայ ժողովուրդը դավաճանվեց կապիտուլյանտ իշխանությունների կողմից։
Ժողովուրդ, որ կռվել էր, որ արյուն էր տվել իր հայրենիքի համար, տեսավ, թե ինչպես մեկ ստորագրությամբ խլեցին իր հաղթանակը։
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ես խոնարհվում եմ Եռաբլուրում ննջած մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ։
Նրանց արյունը չի կարելի մոռանալ, նրանց հիշատակը չի կարելի վաճառել»:

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան