Կիրակի, 09 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Երազում եմ՝ ունենանք նորմալ ղեկավարություն, որ Ալիևի հաթաթաներից չվախենա». զոհվածի հայր

«Երազում եմ՝ ունենանք նորմալ ղեկավարություն, որ Ալիևի հաթաթաներից չվախենա». զոհվածի հայր
83
Այսօր, 10:30

«Ով չգիտի, որ պատերազմի օրերին զենքի մատակարարման խնդիր է եղել: Եթե պետության ղեկավարը որոշել էր պետություն, հայրենիք ծախի, բա ի՞նչ պետք է լիներ, զենք էին տալու, որ կռվեի՞ն: Տղերքին դավաճանեցին»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը:

«Երազում եմ, որ ունենանք նորմալ ղեկավարություն, որ Ալիևի հաթաթաներից չվախենա: Ամբողջ աշխարհով ամոթով արեցին: Հայ ազգը այդ տիպի նվաստացած չի եղել: Հասարակ մարդը կյանքը տալիս է, իսկ պետության ղեկավարը թուրքի մոլլի ձեռ ա պաչում, դե թող կրոնը փոխի»,- նշել է նա և, անդրադառնալով խաղաղության հաստատմանը, ընդգծել. «Ես նման խաղաղության չեն հավատում»:

«Երազում եմ՝ ունենանք նորմալ ղեկավարություն, որ Ալիևի հաթաթաներից չվախենա». զոհվածի հայր