Կիրակի, 09 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Երբեմնի հաղթող Արցախը պարտվեց ոչ այնքան դիմահար, որքան թիկունքից հասցված հարվածից». Սենոր Հասրաթյան

«Երբեմնի հաղթող Արցախը պարտվեց ոչ այնքան դիմահար, որքան թիկունքից հասցված հարվածից». Սենոր Հասրաթյան
138
Այսօր, 12:24

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր նոյեմբերի 9-ն է:
Ուղիղ 5 տարի առաջ՝ այս օրը երբեմնի հաղթող Արցախը պարտվեց: Պարտվեց ոչ այնքան դիմահար, որքան թիկունքից հասցված հարվածից...
Շուրջ 12,5 հազար ք/կմ տարածքի վրա ստեղծված հայկական 30-ամյա երկրորդ պետականությունը հայտնվեց շնչահեղձ վիճակում:
Հազարավոր նվիրյալների կյանքեր. անտուն ու անտեր մնացած ընտանիքներ, խուլ շրջափակում և... ի վերջո, զանգվածային հայրենազրկում...»:

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան