Ֆրանսիան դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Կարիբյան ավազանում
![]() 591 Կիրակի, 09 նոյեմբերի, 2025 թ., 18:33 Ֆրանսիան Կարիբյան ավազանում ԱՄՆ-ի կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մեղադրվող նավերի դեմ ուղղված հարվածները համարում է միջազգային իրավունքի խախտում, Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Մենք մտահոգությամբ ենք հետևել ԱՄՆ-ի կողմից միջազգային ջրերում իրականացված հարվածներին, որոնք խախտում են միջազգային և ծովային իրավունքը», - ասել է Բարոն։ Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ Փարիզը նույնպես իր զինված ուժերն է տեղակայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար, սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի, չի ոչնչացնում կասկածելի նավերը, այլ կալանավորում է դրանք՝ համագործակցելով տարածաշրջանային պետությունների հետ։ Նախարարը նաև ընդգծել է, որ թմրամիջոցների կարտելները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Լատինական Ամերիկայի երկրների, այլև նպատակակետ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի կայունության և անվտանգության համար։ Այս առումով նա հայտարարել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ամրապնդմանն ուղղված գործողությունների ծրագրի իրականացման մասին։ «Այս շաբաթ ես մեկնում եմ Կարիբյան ավազան՝ ներկայացնելու իմ ծրագրի առաջին մասը։ Նախևառաջ ես ստորագրել եմ Մեքսիկայի հետ մաքսային համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Այնուհետև ես կմեկնեմ Կոլումբիա, որտեղ արտադրվում է աշխարհի կոկաինի 70%-ը՝ տեղական իշխանությունների հետ մեր համագործակցության գերազանց արդյունքները փաստագրելու և մեր կարողությունները ամրապնդելու համար»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ կոլումբիական ոստիկանության հետ համագործակցության շնորհիվ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողները ձերբակալվել են, իսկ նրանց պահեստները՝ հայտնաբերվել։ Սակայն Բարոմը ընդգծել է, որ դա բավարար չէ. իշխանությունները մտադիր են 20%-ով ավելացնել այս հարցերում մասնագիտացած սպաների թիվը և եռապատկել իրենց ռեսուրսները։ Ներքին գործերի նախարարը նաև հայտարարել է 2026 թվականին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային ակադեմիա բացելու ծրագրերի մասին։ Կրթական հաստատությունը կգտնվի Դոմինիկյան Հանրապետությունում և այն տարեկան կավարտեն տարածաշրջանի երկրների հետախուզական գործակալությունների մոտ 250 քննիչ, դատավոր, մաքսային աշխատակից և վերլուծաբան։ Բացի այդ, նախարարը հայտարարել է Կոլումբիայի, Էկվադորի և Պերուի համար ֆինանսական աջակցության 200 միլիոն եվրոյից մինչև 400 միլիոն եվրոյի ավելացման մասին՝ «Լատինական Ամերիկայի երկրների տնտեսությունները վերաուղղորդելու դեպի կոկային փոխարինող մշակաբույսեր»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
