Արտավազդ Բ-ի ողբերգությունը «Սոսյաց անտառի» արձանագրություններում

Անտիկ Հայաստանի Արմավիր մայրաքաղաքի (մ.թ.ա. VI–III դ. վերջ) հունարեն արձանագրությունները Հայկական բարձրավանդակի տարածքում հայտնաբերված ամենավաղ հունալեզու գրավոր հուշարձաններն են։
Արձանագրությունները հայտնաբերվել են Արմավիրի սրբավայրերից մեկի՝ «Սոսյաց անտառի» տարածքում: Տվյալ տարածքի սրբազան լինելու մասին են վկայում պատմիչ Մովսես Խորենացին և որոշ հնագիտական տվյալներ: «Սոսյաց անտառում» են քրմերը գուշակել ապագան՝ «վերծանելով» սրբազան ծառերի՝ սոսիների տերևների սոսափյունը։
Հայտնաբերված արձանագրությունները թվով 12 էին, որոնցից այսօր պահպանվել է միայն մեկը: Արձանագրությունների բովանդակությունները վերցված էին հունական պոետներ և հեղինակներ Հեսիոդոսի, Սոֆոկլեսի կամ Եվրիպիդեսի ողբերգություններից : Արձանագրություններից մեկում հիշատակված է «ռազմատենչ աստվածուհին»։ Հունական աշխարհում նման բնութագրով հանդես էր գալիս Արտեմիսը, որը Հին Հայաստանում նույնացվել է Անահիտ աստվածուհու հետ։ Որոշ մասնագետների կարծիքով, այս արձանագրությունը հայոց արքա Արտավազդ Բ-ի ողբերգություններից մեկն է։ Ըստ ժամանակագրերի՝ Արտավազդ Բ արքայազնը ողբերգությունների, պատմական ստեղծագործությունների և ճառերի հեղինակ էր, ինչը հաստատվել է Արմավիրի գտածոյով։


Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12