Կիրակի, 09 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«2019-ի փաստաթղթի շուրջ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բանակցել` հրահրելով պատերազմ». Ռոբերտ Քոչարյան

«2019-ի փաստաթղթի շուրջ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բանակցել` հրահրելով պատերազմ». Ռոբերտ Քոչարյան
170
Այսօր, 21:24

«Թիվ 5»-ին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց հարցին՝ ինչու սկսվեց պատերազմը. «Մինչև պատերազմն սկսելը ես մեկ տարի ունեի զգացում, որ մեծ պատերազմն սկսվելու է: Ամեն ինչ էր արվում պատերազմ հրահրելու համար: Առաջին պատճառը Հայաստանի կողմից բանակցային գործընթացից հրաժարումն էր: Ամբողջ բանակցային գործընթացի մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկն առհասարակ հրաժարվեց բանակցել փաստաթղթի շուրջ, որը ներկայացվել էր 2019 թվականի ամռանը: Ի՞նչ էր ասում այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը. «Սկսելու ենք զրոյական կետից և թող բանակցեն Ղարաբաղի հետ»: Տարբեր պատճառաբանությամբ ... Եվ 2019 թվականի փաստաթղթի շուրջ ուղղակի հրաժարվել է բանակցել՝ ջնջելով մոտ 30 տարվա բանակցային գործընթացը: Սա բերեց նրան, որ կողմերի համար միջազգային հանրության համար և Մինսկի խմբի համար Հայաստանն ամբողջ այդ պրոցեսի ձախողող կողմը դարձավ: Ի՞նչ պետք է աներ Ադրբեջանը: Իհարկե, պետք է հասկանար, որ բանակցային գործընթացում ինքը որևէ բանի չէր հասնելու և պետք է սկսի պատրաստվել պատերազմին: Սա հիմնական, ֆունդամենտալ պատճառն էր»: