Կիրակի, 09 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Եթե ՀՀ ղեկավարը լիներ գործակալ, կաներ այն քայլերը, որ արեց Նիկոլ Փաշինյանը». Ռոբերտ Քոչարյան

«Եթե ՀՀ ղեկավարը լիներ գործակալ, կաներ այն քայլերը, որ արեց Նիկոլ Փաշինյանը». Ռոբերտ Քոչարյան
204
Այսօր, 21:48

Նիկոլ Փաշինյանը 2018-ի հեղափոխության հաղթանակից հետո օդերով էր, իրեն թվում էր՝ ինքը միջազգային գործոն է: Խոսելով 44-օրյա պատերազմի պատճառների մասին՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բանակցային գործընթացից հրաժարումը, բանակը և բարձրաստիճան զինվորականներին թիրախավորումը, ստորացումը, ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումը, ՀԱՊԿ-ի հետ ուղղակի կոնֆլիկտի մեջ մտնելը՝ նրա գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը դարձան իդեալական պայմաններ Ադրբեջանի համար՝ հարձակման որոշում կայացնելու, վստահեցրեց Ռոբերտ Քոչարյանը:

«Իսկ վերջին կաթիլը եղավ Հայաստանի հյուսիսում սահմանային կոնֆլիկտը, որը քիչ էր մնում համեմատվեր Սարդարապատի հետ: Դրանից հետո եղավ Սարդարապատի միջոցառումը, որում անգամ Թուրքիային էր սպառնում: Մի քանի պայմաններ իրար հետ իդեալական պայմաններ սկսեցին պատերազմն սկսելու համար ու մեր կողքին ոչ ոք չկանգնեց, ոչ ոք Ադրբեջանին չդատապարտեց»,- ասաց նա:
«Սա կամ աշխարհաքաղաքական առումով տգիտության արդյունք է, կամ էլ, ինչպես մի անգամ ասել եմ, եթե ՀՀ ղեկավարը լիներ գործակալ, ապա կաներ նույն այս քայլերը»,- եզրահանգեց Քոչարյանը: