Կիրակի, 09 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Նիկոլ Փաշինյանն ընդունակ չէ խորհուրդ լսելու». Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանն ընդունակ չէ խորհուրդ լսելու». Ռոբերտ Քոչարյան
30
Այսօր, 22:00

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզվել է՝ Նիկոլ Փաշինյանն ընդունակ չէ խորհուրդ լսելու։

Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու՝ Ռուսաստանի առաջարկը։

«Ադրբեջանը համաձայն էր, իսկ Նիկոլ Փաշինյանը մերժեց, մերժեց՝ հստակ իմանալով, որ պարտվում ենք, որովհետև Գլխավոր շտաբը զեկուցել էր, որ պատերազմը շարունակելու ռեսուրս չկա: Սա հայ ժողովդրի վրա արժեցավ սոսկալի գին՝ առնվազն ևս 2000 զոհ»,- «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասաց Քոչարյանը։