Կիրակի, 09 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Արայիկ Հարությունյանն ասել էր` եթե ես հանդիպեմ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինձ Նիկոլ Փաշինյանը կուտի». Ռոբերտ Քոչարյան

«Արայիկ Հարությունյանն ասել էր` եթե ես հանդիպեմ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինձ Նիկոլ Փաշինյանը կուտի». Ռոբերտ Քոչարյան
269
Այսօր, 22:12

Պատերազմի երրորդ օրն է Ռոբերտ Քոչարյանը հասկացել, որ պարտվելու ենք, որովհետև նորմալ կառավարում ուղղակի չկար:

«Երկրորդ օրը ես Ղարաբաղում էի և այն, ինչ տեսել եմ, ինձ բերել է մեկ համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք: Երկու շաբաթ մնացել եմ Ղարաբաղում, ամեն օր Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի միջոցով փորձում էի Արայիկ Հարությունյանին հորդորել, որ ամեն ինչ անեն՝ կանգնեցնեն պատերազմը, ակնհայտ էր՝ որ մենք պարտվում ենք։ Օրը մի քանի անգամ Արայիկ Հարությունյանը կապի մեջ էր մտնում Նիկոլ Փաշինյանի հետ: Նույնիսկ առաջարկեցի, որ հանդիպենք նախկին ու ներկա նախագահներով: Թեկուզ Արայիկ Հարությունյանի վերաբերյալ կարծիքս հայտնի է՝ ինքը չպետք է հայտնվեր նախագահի աթոռին, բայց այնուամենայնիվ, ես ինքս գնացի, առաջարկեցի գործողությունների կոնկրետ պլան պաշտպանությունը կազմակերպելու, օր առաջ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: Արայիկ Հարությունյանը մերժեց, և Բակո Սահակյանի հետ փոխանցեց հետևյալը՝ եթե ես հանդիպեմ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի Հանրապետության վարչապետը կուտի: Պատերազմի ժամանակ Ադրբեջանից ավելի էին վախենում, քան ինձ հետ հանդիպելուց»,- ասաց ՀՀ 2-րդ նախագահը։