«Ի՞նչ անել, որ մեզ լուրջ վերաբերվեն». Ռոբերտ Քոչարյան
![]() 134 Երեկ, 23:36 «Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ անել, որ մեզ լուրջ վերաբերվեն, ի՞նչ անենք, որ մեր խոսքը կշիռ ունենա։ Առաջին հերթին պետք է լուրջ զբաղվել բանակով։ Պետք է ամրացնել Հայաստանի անվտանգությունը և ոչ թե նրա համար, որ պատերազմենք, այլ հենց նրա համար, որ չպատերազմենք»,- «Թիվ 5»-ի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Հիմա շատ պարզ հարց․ Եվրոպայի կենտրոնում շվեյցարացիք ինչո՞ւ են բանակ պահում ընդհանրապես, կամ ավստրիացիք. նեյտրալ կարգավիճակ ունեցող երկրներ են։ Մարտունակ բանակն առաջին հերթին հենց նրա համար է, որ պատերազմ չլինի, և պետք է դրանով լուրջ զբաղվեն։ Ես չեմ տեսնում այսօր, թե Հայաստանը դրանով զբաղվում է։ Մարտունակ բանակը նաև նրա համար է, որ դու ունենաս աշխարհաքաղաքական գործընկերներ։ Եթե դու չունես մարտունակ բանակ, դու գործընկեր չես ունենալու, դու ունենալու ես աշխարհաքաղաքական շեֆեր․ տարբեութուը էական է։ Եթե դու բանակ ունես, դու կիսում ես ինչ-որ հարցեր քո գործընկերոջ հետ, իսկ եթե դու չունես, թույլ ես, ուրեմն դու այդ շեֆն ունենալով, դառնում ես անվտանգության սպառող։ Իսկ անվտանգության սպառող լինելը նշանակում է՝ դրա համար ինչ ես տալիս։ Նայեք՝ Ուկրաինան ինչ գին է տալիս այսօր հենց այն պատճառով, որ ինքը կռվում է, բայց ամբողջ պատերազմի հետևում Արևմուտքի ռեսուրսներն են։ Այսօր Ուկրաինայի ընդերքն արդեն «զալոգ» է դրված այդ պատերազմի ֆինաանսվորման դիմաց։ Հիմա մենք ուզում ենք ունենալ աշխարհաքաղաքական շե՞ֆ, թե՞ աշխարհաքաղաքական գործընկեր։ Իրականությունը սա է՝ չեն զբաղվում։ Ի՞նչ են ասում։ Ասում են՝ էս ա մեր սահմանները, 29 հազար և այլն քառակուսի կլիոմետր, դրանից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում, էս ա մերը։ Հենց դու քեզ սահմանափակում ես այ էդ մտածելակերպով, դու արդեն պրոբլեմ ունես։ Դու դառնում ես մի երկիր, որը տարածաշրջանային որևէ դերակատարություն չի կարող ունենալ, քո տեղը որոշելու են՝ էս միջանցքը ոնց պետք է լինի, մյուս հարցը ոնց պետք է լուծվի․ դու դառնալու ես խելոք տեղդ նստած մարդ, ոչ մեկ քո հետ հաշվի չի նստելու ընդհանրապես։ Սա իսկապես պրոբլեմ է։ Կարող է չէ՞, մարդկանց մոտ այսպիսի հարց առաջանա՝ դե հիմա փոքր երկիր ենք։ Հանգիստ մեր տեղը նստենք, միգուցե մեզ չուտեն։ Հիմա օրինակներ բերեմ․ ԱՄԷ-ն, Կատարը, Սինգապուրը փոքր երկրներ են, բայց մեծ խաղացող են։ Որովհետև ճիշտ քաղաքականություն են վարել»,- համեմատականներ տարավ Քոչարյանը: |

«897-ին Հռոմն ականատես եղավ մի սարսափի, որը նույնիսկ դժոխքն էլ կկասկածեր բեմադրել». Հակոբ Ագանյան
6401:12
«Արցախյան ազգային-ազատագրական պայքարը պարտվեց Արցախյան բիզնես-պրոյեկտին». Արգիշտի Կիվիրյան
9600:36
«Տեր Թադեն և Վարդան Հունանյանը գիտակցաբար մասնակիցներին մտցրեցին մեղքի բեռի տակ». Սամվել դպիր Գրիգորյան
9000:30
«Կա՛մ խելքը չի հերիքում, կա՛մ պուլտն ուրիշ տեղ է». Ռոբերտ Քոչարյան
12700:24
«Նիկոլ Փաշինյանն ունի ներքին չարության հսկայական ծավալ, որն իր մարմնում չի տեղավորվում». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
117Երեկ, 23:48
«Ի՞նչ անել, որ մեզ լուրջ վերաբերվեն». Ռոբերտ Քոչարյան
134Երեկ, 23:36
«Մենք էլ պետք է խոսենք Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում ապրած 300 հազար հայերի մասին». Ռոբերտ Քոչարյան
160Երեկ, 23:18
«Հիմա իրատեսականը վերադարձի իրավունքի արձանագրումն է». Ռոբերտ Քոչարյան
171Երեկ, 23:12
