Երկուշաբթի, 10 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ամեն ինչ արվել է պատերազմից չխուսափելու համար». Գոռ Մադոյան

«Ամեն ինչ արվել է պատերազմից չխուսափելու համար». Գոռ Մադոյան
73
Այսօր, 04:06

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պատմել ա, որ Փաշինյանը 2019-ին Ալիեւի հետ քննարկելով կարգավորման գործընթացը՝ գրավյալ տարածքների վերադարձ, ադրբեջանցիների վերադարձ եւ այլն, ասել ա «չեմ կարա դա անեմ, ինձ կսպանեն» ու հարց ա տվել Ալիեւին (պատկերացրել Ալիեւի դեմքը)՝ ուզո՞ւմ եք ինձ սպանեն: Ալիեւն էլ պատասխանել ա՝ չեմ ուզում ոչ մեկի սպանեն, բայց հարցը պտի լուծվի:
Միգուցե Փաշինյանն իսկապես ասել ու հավատացել ա, որ իրեն կսպանեն, միգուցե չի հավատացել, բայց ասել ա, միգուցե ասել, բայց չի հավատացել, գլխի մեջ չես մտնի: Հարցը հիմա դա էլ չի, փսիխոանալիզմը տվյալ պարագայում լավ գործիք չի վերլուծության:
Ըստ իս, հարցն այլ տեղ ա, երբ մտածում ես, որ քեզ կսպանեն, ենթադրում ես, որ «կա ոչմիթիզականության» գերիշխող դիկսկուրս ու դու դրա զոհը կարաս դառնաս: Եթե ուզում ես հարցը կարգավորես փոխզիջմամբ, ինչ ես անում՝ գալիս ու քանդում ես ոչմիթիզականության թեման, էն, ինչ-որ արվում ա 2021-ից՝ բանակ չունեինք, դա մերը չէր, ջեբներս են քցել, սաղ ծախված են եղել եւ այլն: Սրանք լավ թե վատ, մեթոդ են՝ ջարդելու ոչմիթիզականության հեգեմոն դիսկուրսը ջարդել ու մանր-մանր քարոզել, համոզել փոխզիջման այլընտրանք լինելը: Ցույց տալ, որ գնում ես կարգավորման, բացել համանախագահների առաջարկը, հանրաքվե անել, պետության համար 1 հարցը դնել համազգային ընտրության, ոնց հիմա են համոզում, որ եթե Փաշինյանին ընտրեք 26-ին, խաղաղություն կլինի, եթե չէ՝ ուրեմն պատերազմի կողմնակից եք կամ խաղաղություն չեք ուզում:
Բայց ինչ ա անում Փաշինյանը, որպեսզի փոխզիջման չգնա ու իրեն «չսպանեն»: Ներսում էլ ավելի ա խորացնում ոչմիթիզականությունը, դառնում ամենաոչմիթիզականից ավելի ծանր բան: Ալեն Սիմոնյանն ու Պապիկյանն ասում են Աղդամը մեր հայրենիքն ա (նռով նկարը), Արցախը Հայաստան ա ու վերջ (Փաշինյան), տարածաշրջանի ամենամարտունակ բանակ՝ մեդալներ, Սարդարապատ, նոր կետից սկսել (երբ 19-ի առաջարկ կար, որը մինչեւ հիմա չի գաղտնազերծվել):
Արդյունքում ստանում ենք պատերազմ, որի հետեւանքով Փաշինյանի փոխարեն սպանում են շուրջ 5000 զինվորականի, հազարով խեղված կյանքեր, ռսների մուտք Արցախ, բլոկադա, հայաթափում, վերջնական պարտություն, Արցախի ճանաչում Ադրբեջանի մաս: Այսինքն, ամենավատ սցենարը, բայց Փաշինյանը՝ ապահով ու ողջ:
Ըստ որում, եթե Ալիեւը տեսներ, որ Հայաստանը գնում է կարգավորման ուղով, զսպում ազգայնական-թիզականներին, պատերազմի չէր գնա, նենց չի՝ նա երազում էր սեփական ժողովրդին կոտորել: Իհարկե, այդ ֆորմատով ռուսական զորքն էլ միգուցե Արցախ չգար, որն, իհարկե, պատերազմի առանցքային նպատակներից էր, ի վերջո:
Երբ դու ներսում ոչ միայն հակաթիզական քաղաքականություն չես վարում, այլ հակառակը, բորբոքում ես այն, դու ընտրում ես ամենահեշտ ճանապարհը, դու վարվում ես ոչ թե որպես պետական, այլ քաղաքական գործիչ որ սեփական կյանքն ու կարիերան վեր ա դասում պետության ջախջախումից և հազարավոր զոհերից: Մանավանդ, ԱԽ նիստերում Օնիկը Գասպարյան բազմիցս ասել ա, որ շանս չունենք, 5 օրից ավելի չենք ձգի: Բայց նույնիսկ պատերազմի գնալն էլ ա տապալում, Հայաստանը տոտալ պատերազմի մեջ չի մտնում Ադրբեջանի հետ, եթե այդպես չէիր անելու (ենթադրենք, մինչեւ վերջ մտածել ա, որ մեր կողմը ճիշտ ա ու արժի դրա համար կռվել-մեռնել) ուրեմն ինչի կիսատ անել, ալիբի ստեղծել, թե՝ դե փորձեցինք չստացվեց:
Կասեք՝ դե ճարը ինչ, ես էլ կասեմ, որ ոչ մեկ չի ստիպել մնալ իշխանության, կարար ուղղակի թողներ հեռանար, ասեր՝ սենց հարց կա, հանրաքվեի ենք դնում եթե դեմ լինեք, ես համարում եմ պարտված ու հեռանում: Բայց դա էլ չի արվել, ոչինչ չի արվել պատերազմից խուսափելու համար ու ամեն ինչ արվել ա պատերազմից չխուսափելու համար:
Դուք գնահատեք՝ ով ա մեզ կառավարում ու ինչ արժեքներով ու շահերով ա առաջնորդվում: Հիմա հրաշալի խուսափում ա չէ պատերազմից զիջումների գնալով, հիմա խոսում ա չէ, որ թույլ ենք ու չենք կարող դիմադրել, բա էն ժամանակ էլ գիտեր, հրաշալի գիտեր, բոլորն էլ գիտեին: Երեկվա ոչմիթիզականները դարձել են տանք պրծնենք, կուր-արաքսից խոսողները խաղաղություն են երգում: 20-ի դեկտեմբերին Թուրքիային էմբարգո հայտարարողները Էրդողանին փրկիչ են դարձրել»:

Աղբյուրը`   Գոռ Մադոյան