Երկուշաբթի, 10 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Արցախյան ազգային-ազատագրական պայքարը պարտվեց Արցախյան բիզնես-պրոյեկտին». Արգիշտի Կիվիրյան

«Արցախյան ազգային-ազատագրական պայքարը պարտվեց Արցախյան բիզնես-պրոյեկտին». Արգիշտի Կիվիրյան
119
Այսօր, 00:36

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հեյդար Ալիեւը, որը Սովետի ժամանակ, կարելի է ասել, այդ կայսրության փոխվարչապետն էր, հրաժարականից հետո ոչ թե մնաց լեն ու բոլ Մոսկվայում, այլ վերադարձավ իր պաշտոնական ծննդավայր Նախիջեւան, ու նաեւ դրա արդյունքում էր, որ իրենք կարողացան պահել Նախիջեւանը։ Դա առաջին հերթին պայմանավորված էր Հեյդարի քաղաքական հմտություններով ու հեռատեսությամբ։ Արցախյան ողջ ռազմա-քաղաքական էլիտան, հատուկենտ բացառություններց զատ, հենց այնտեղ դուրս էր գալիս իշխանությունից, շտապում էր ամեն գնով տեղավորվել Երեւան։ Նաեւ դրա արդյունքում էր, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ այնտեղի ղեկավարը քաղաքական ու ռազմական առումով կատարյալ ոչնչություն Արայիկ Հարությունյանն էր։ Իսկ իրենից հետո իշխանությունը քաղաքական անչափահասներին հանձնելը դա արդեն բացահայտ ու հրապարակային իշմար էր, որ հայերը փակում են Արցախյան ազգային ազատագրական պայքարի ու Արցախի էջը։ Ավելի էլ ո՞նց ասեին...
P.s. Գլոբալ առումով Արցախյան ազգային-ազատագրական պայքարը պարտվեց Արցախյան բիզնես-պրոյեկտին»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան