«Եկեղեցու ներքին կյանքի մասին խոսելուց առաջ՝ ինքնաքննվեք»․ Թովմաս Առաքելյան
![]() 125 Այսօր, 10:48 «Եկեղեցու դեմ պայքարն ամրացնում է եկեղեցին, բայց հայ ժողովրդին՝ ոչ, քայքայում է մեր ազգային արժեքը»,- 24TV-ի եթերում ասել է աստվածաբան, ուրարակիր Թովմաս Առաքելյանը։ «Հայ հոգևորականին ծառայեցնելու փորձ անողներ շատ են եղել, եթե մտածում եք, որ ձեր առջև պիտի ծնկենք, ձեզ պիտի ծառայենք, մենք ձեր ծառաները չենք, մենք Քրիստոսի ծառաներն ենք։ Դուք տեսե՞լ եք մի ազգ, որ իր եկեղեցու առաջնորդին այսպես թիրախավորի, թե՞ մյուս ազգերի կրոնական առաջնորդները մերինից սուրբ են, թե՞ կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների հոգևորականները մեղք չեն գործում։ Սենսացիոն բացահայտում անեմ․ մեղք գործում են բոլորը, և սա Սուրբ Գիրքն է արձանագրում»,- նշել է Թովմաս Առաքելյանը։ Ըստ զրուցակցի՝ օրվա իշխանություններն անում են հնարավոր ամեն բան, որ մարդիկ լինեն լարված, ագրեսիվ ու չար։ «Այսօրվա իշխանությունները տեսել են եկեղեցու ահռելի վարկանիշը, հանրային աջակցությունը, որ եկեղեցին համախմբում է, Արցախի մասին է խոսում և պահում է մեր ազգային ինքնությունը, հարձակվել են․ հետո՞, դուք վախկոտ եք, մենք էլ հո վախկոտ չենք, դուք անգամ ձեր ստվերից եք վախենում. դրա մասին մտածեք։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում ավելի ազատ է, քան դուք՝ կառչած ԱԺ մանդատներից։ Եկեղեցու ներքին կյանքի մասին խոսելուց առաջ, մի հատ ինքնաքննվեք»,- նշել է Թովմաս Առաքելյանը։ |

«Աշխատում ենք, բայց մեր խեղճ ու կրակ կոպեկը չենք ստանում»․ բողոքի ակցիա՝ Հրազդանում (տեսանյութ)
2212:24
«Նիկոլի ստեր-կտերը՝ հայ ժողովրդին»․ Սամվել Ֆարմանյան
6812:06
«Վարչապետն ասաց՝ ՊՊԾ-ի մեծ մասին ուղարկել է Սյունիք: Օրեր անց պատերազմին չմասնակցած հայրենասերները պիտի գրոհեին կառավարության շենքը». Ռուբեն Ռուբինյան
8712:00
««Շնորհակալություն Ռուսաստանին»-ը հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափման». ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց (տեսանյութ)
9111:42
Զելենսկու հարցազրույցի ժամանակ հոսանքն անջատվել է (տեսանյութ)
11211:32
Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
7811:00
«7.5 տարի է իշխանություն են, սակայն համակարգն ու կառավարումն այդպես էլ չհասկացան, թե ինչ է»․ Տիգրան Աբրահամյան
11710:54
«Եկեղեցու ներքին կյանքի մասին խոսելուց առաջ՝ ինքնաքննվեք»․ Թովմաս Առաքելյան (տեսանյութ)
12310:48
