Երկուշաբթի, 10 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Վարչապետն ասաց՝ ՊՊԾ-ի մեծ մասին ուղարկել է Սյունիք: Օրեր անց պատերազմին չմասնակցած հայրենասերները պիտի գրոհեին կառավարության շենքը». Ռուբեն Ռուբինյան

«Վարչապետն ասաց՝ ՊՊԾ-ի մեծ մասին ուղարկել է Սյունիք: Օրեր անց պատերազմին չմասնակցած հայրենասերները պիտի գրոհեին կառավարության շենքը». Ռուբեն Ռուբինյան
133
Այսօր, 12:00

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը. «2020 թվականի նոյեմբերի սկիզբն էր, օրը հստակ չեմ հիշում: Պատերազմ էր, բայց 5-րդ շարասյունն արդեն ներքաղաքական պայքարը սկսել էր:
Մտա կառավարության շենք, բարձրացա վարչապետի աշխատասենյակ: Երբ որ ներս մտա, ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ շենք մտնելիս որևէ ոստիկան չեմ տեսել, իսկ շենքի ներսում տեսել եմ ՊՊԾ երկու աշխատակից ընդամենը՝ մեկը շենքի մուտքի դռան մոտ, մյուսը՝ վարչապետի աշխատասենյակի մոտ:
Վարչապետին հարցրեցի, թե ուր են բոլորը: Ասաց, որ ՊՊԾ-ի մեծ մասին ուղարկել է Սյունիք:
Օրեր անց պատերազմին չմասնակցած հայրենասերները պիտի գրոհեին կառավարության շենքը»:

Աղբյուրը`   Ռուբեն Ռուբինյան