Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Զաքարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):
Հիմքը՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրությունն է առ այն, որ այս արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝
➡️ արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը,
➡️ չեն եղել մեխանիկական օդափոխության միջոցներ,
➡️ փայտե հատակի և մրոտ պատերի ոչ նորոգ վիճակում լինելը խոչընդոտել է դրանք հեշտությամբ ախտահանելուն,
➡️ առաստաղի ոչ նորոգ լինելու պատճառով՝ առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,
➡️ բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
➡️ որոշ դռներ պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,
➡️ սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,
➡️ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող պարագաները պատշաճ ախտահանված չեն եղել:
✅ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
155Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
26130.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
43128.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
45028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
48927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
43627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
36627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
37327.10.2026, 10:12