Երկուշաբթի, 10 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ի՞նչ անել, եթե Hellobit-ին տրամադրել եք անձնագրի նկարը»․ Սամվել Մարտիրոսյան

«Ի՞նչ անել, եթե Hellobit-ին տրամադրել եք անձնագրի նկարը»․ Սամվել Մարտիրոսյան
113
Այսօր, 15:24

«Եթե Hellobit-ին կամ ուրիշ զեղծարարներին տրամադրել եք անձնագրի նկարը, արդյոք կա՞ վտանգ, ի՞նչ անել». ֆեյսբուքյան եթերում այս թեմային է անդրադարձել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Կան ֆինանսական ընկերություններ, որոնք անձնագրի լուսանկարի հիման վրա գրանցում են մարդկանց ու վարկ են ձևակերպում։ Հատկապես շատ վտանգավոր է, եթե ձեզանից ուզում են անձնագրի հետ սելֆի։ Եթե ձեզանից նման բան է ուզում, պետք է 10 անգամ մտածեք, նոր տրամադրեք, որովհետև եթե դուք տվել եք միայն անձնագրի համարը, դա այդքան էլ խնդիր չի, իսկ այ նկարը՝ խնդիր է։ Կան նորմալ հարթակներ, որտեղից ձեզնից կուզեն անձնագրի նկարը, բայց 10 անգամ ստուգեք, համոզվեք, որ դա վստահելի հարթակ է, մարդկանց տվյալները նորմալ պահում է, նոր արեք։

Ինչ անել, եթե արդեն տվել եք այդ տվյալները․ ես չգիտեմ նրանք կօգտագործե՞ն այդ տվյալները, թե՞ չէ, կարողա իրենց էդ փողն էր հետաքրքրում, բայց հավանական է, որ կվաճառեն այդ տվյալները։ Ես անձամբ անձագիրը կփոխեմ, բայց ձեր որոշումն է»,- Նշել է մեդիափորձագետը: