Երկուշաբթի, 10 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

««Կյանք ու կռիվ» ֆիլմի անհետանալու մասին հարցերն ուղղեք «Հանրային հեռուստաընկերությանը»». Մհեր Մկրտչյան

««Կյանք ու կռիվ» ֆիլմի անհետանալու մասին հարցերն ուղղեք «Հանրային հեռուստաընկերությանը»». Մհեր Մկրտչյան
175
Այսօր, 17:54

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ֆեյսբուքյան ընկերներ և լրագրողներ հարցնում են թե ինչու է բոլոր պաշտոնական հարթակներից անհետացել «Կյանք ու կռիվ» ֆիլմը:
Իմ արձագանքը եղել է՝ պարզեք «Շարմ հոլդինգ» ընկերությունում: Բայց, ըստ ինձ հասնող տեղեկությունների, ֆիլմի իրավունքներն այժմ պատկանում են Հ1 հեռուստաալիքին: Հետևաբար, ֆիլմի անհետանալու մասին հարցերը կարող եք ուղղել հենց «Հանրային»-ի ղեկավարությանը:
Ամեն դեպքում լավ չի լինի, որ հայերը տեսնեն ֆիլմ հայերի հաղթանակի մասին, ուժեղ հայկական բանակի մասին... Հերոսների մասին:
Սիրուն չի ստացվի...
Անհարմար ա...
Ամեն ինչ տրամաբանական ա:
UPD.! Արդարության համար գրեմ, որ ֆիլմը նորից հասանելի ա Kinodaran կայքում»:

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան