Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Նիկոլի Հայաստանում ժող ջանին դեռ շատ են ծաղրելու»․ Անի Կաղինյան

«Նիկոլի Հայաստանում ժող ջանին դեռ շատ են ծաղրելու»․ Անի Կաղինյան
116
Այսօր, 12:54

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական կողմը թույլ է տվել, որ չորրորդ կարգի ալյուր հասնի Հայաստան: Ծաղրում են: Կառավարությունը դա ներկայացնում է՝ որպես դարի ձեռք բերում: Նախ չորրորդ կարգի ալյուրը դա անասնակեր է: Բայց ոչինչ Բաղրամյանի ալյուրի գործարանը դա կխառնի առաջին կարգի հետ ու կհրամցնի ժող ջանին, ոնց որ Արցախի բլոկադայի ժամանակ ԱՀ իշխանություններն էին անում՝ իրենք առաջին կարգի ցորենի հաց էին ուտում, իսկ շարքային արցախցիներին կապել էին գարու ալյուրից թխած հացին: Ընկերուհիս, ով այդ ժամանակ հղի էր, ասում էր, որ իր ստամոքսը դա չի կարողանում մարսել, որ ուռում է ու քիչ է մնում տրաքի: Պատրաստվեք նիկոլի Հայաստանում դեռ ձեզ շատ են ծաղրելու, ձեր վրա շատ փորձեր են անելու, որպես անտեր, թշվառ, թշնամիներով շրջափակված, հինգերորդ կարգի ժող ջան: Լֆիկի արև...»։

Աղբյուրը`   Անի Կաղինյան