Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Անասնակերի ներմուծման ֆլեշմոբը համարում ենք տապալված»․ Արեգ Սավգուլյան

«Անասնակերի ներմուծման ֆլեշմոբը համարում ենք տապալված»․ Արեգ Սավգուլյան
129
Այսօր, 11:48

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանական քարոզչամեքենան մեզ «արդիական» մաքսիմ գնդացիրով «յոկո ցուկի» էր անում, թե հրեն գալիս է հայոց ազգի փրկության Ցորենը։ Երեկ պարզվեց, որ բերված ցորենի հիմնական խմբաքանակը 4-րդ կարգի է, որը գործածում են անասնակերի մեջ։
Երկու սցենար եմ կանխատեսում։
1. Կենդանիների իրավունքների պաշտպանության աշխուժակները կլծվեն անասունների շահերի պաշտպանությանը և կպնդեն, որ չորքոտանիները ավելի կարևոր են քան երկոտանիները, և վարչախումբը ճիշտ ուղու վրա է։
2. Մարդու իրավունքների պաշտպանը ճնշում կգործադրի ՀՀ կառավարության վրա, որպեսզի 4-րդ կարգի ցորենից բաժին հանեն նաև Հայաստանի բնակչությանը։
Հ.Գ. Անասնակերի ներմուծման ձեր ֆլեշմոբը համարում ենք տապալված»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան