Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հիմար ընթացակարգերն սպանում են նախաձեռնողականությունն ու պատասխանատվության ինստիտուտը»․ Հայկ Խանումյան

«Հիմար ընթացակարգերն սպանում են նախաձեռնողականությունն ու պատասխանատվության ինստիտուտը»․ Հայկ Խանումյան
126
Այսօր, 17:36

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շենքը, որում ապրում էինք, Երևանի թաղապետարաններից մեկի դիմաց էր։ Այդ թաղապետարանի դիմաց անընդհատ 1-2 մետր շառավղով ինչ-որ փոս էր առաջանում։ Փոսը ծածկում էին խճաքարով, ասֆալտե կարկատան անում։ Մեկ ամսից կրկին փոս էր առաջանում և կրկին նույն լուծումն էին տալիս։ Տունը, որ հիմա ապրում եմ, գլխավոր ճանապարհից շատ քիչ է հեռու։ Այդ ճանապարհի տակ, հավանաբար ջրի խողովակ է անցնում, և հավանաբար այն վնասված է, որովհետև ջուրը դուրս է գալիս ասֆալտի տակից և քայքայում ճանապարհը։ Որպես կանոն, գալիս են, երկու ամիսը մեկ կարկատում ճանապարհի այդ մասը, մի շաբաթից ջուրը կրկին սկսում է դուրս գալ, երկու շաբաթից ճանապարհի այդ հատվածը ամբողջովին քանդված է։ Սրան հաջորդում է արդեն ծանոթ լուծումը։ Վստահ եմ, որ ձեր շուրջը այսպիսի բազմաթիվ օրինակներ կան։ Զարմանում եմ, մի՞թե այս աստիճան թույլ կարողություններ ունենք տարբեր օղակներում։ Պարզվում է, այո, համատարած խնդիրներ ունենք՝ տարրական կարողությունների հետ կապված։ Եվ գլխավոր պատճառը հիմար նորմատիվ ակտերն են ու ընթացակարգերը, որոնք սպանում են նախաձեռնողականությունն ու պատասխանատվության ինստիտուտը»։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան