«Սուտ է, կարող եմ ապացուցել, որ ադրբեջանցիները կրակում են»․ Գառնիկ Դանիելյան
![]() 136 Այսօր, 13:30 «Սուտ է, ես ձեզ կարող եմ ապացուցել, որ ադրբեջանցիները կրակում են»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանն ու այդ մասին լրագրողի հարցին: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ ամռանը եղել ենք Սյունիքի մարզի սահմանապահ գյուղերում, մտել ենք այն տները, որտեղ թիրախային կրակոցներ են եղել և երջանիկ պատահականությամբ մարդ չի զոհվել։ Դա թիրախային է եղել, ոչ թե օդում կրակել են. եթե փամփուշտը մտել է մարդու տուն, դա ի՞նչ է նշանակում, ոչ թիրախային կրակոցնե՞ր են»,- նշեց Դանիելյանը։ «Դա մի քանի ամիս առաջ է եղել ընդամենը և, ասել, որ խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանը գնում է այդ խաղաղության գործընթացին, կներեք, լուրջ չէ։ Նույն կրակոցները առնվազն օգոստոսին Տավուշի մարզում են եղել, այսինքն՝ դա ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում․․․ Լավ եթե կառավարության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ 3 ամիս թշնամին չի կրակել, ի՞նչ ասեմ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը: |

«Չի կարելի սուտ խոսել»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4415:42
«Եթե դուք սովոր եք կոմբիկեր ուտել, ապա հանապազօրյա հացը սրբություն դիտարկող հայ ժողովուրդը՝ ոչ»․ Տաթևիկ Վիրաբյան
8515:18
«Անասնակերի ներմուծումը ներկայացնում էին որպես Ադրբեջանի կողմից արված գերհումանիտար քայլ». Էդմոն Մարուքյան
10315:12
Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով
8715:00
«Երկուսդ անբավարարված բիսետկայամոլներ եք». երգիչ Մհեր
14714:54
«Լռությունը դիվանագիտության մեջ երբեք չեզոք չէ»․ Սուրեն Սուրենյանց
8614:30
«Ես հո մազոխիստ չեմ, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը դնեմ, 7 ժամ նայեմ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10114:06
«Սուտ է, կարող եմ ապացուցել, որ ադրբեջանցիները կրակում են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
13613:30
