Գազայի տարածքը կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. #Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը մոտ է ձախողման, ինչն ապագայում ավելի հավանական է դարձնում անկլավի փաստացի բաժանումը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։
Այժմ իսրայելցի զինվորականները վերահսկում են Գազայի հատվածի 53%-ը։ Անկլավի գրեթե 2 մլն բնակիչները բնակվում են մյուս մասում, որը գտնվում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ։ Դոնալդ Թրամփի ծրագիրը ենթադրում է, որ հաջորդ փուլում Իսրայելը պետք է աստիճանաբար հեռանա «դեղին գծից», իսկ ՑԱՀԱԼ-ին փոխարինելու գան «բազմազգ անվտանգության ուժերը»:
Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ եթե ԱՄՆ-ն լուրջ ջանքեր չձեռնարկի փակուղուց դուրս գալու համար, «դեղին գիծը», որն այժմ բաժանում է Գազայի հատվածը, կդառնա փաստացի սահման անորոշ ժամանակով։
Պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումից հետո ծրագրի հետագա դրույթները չեն իրականացվել։ Իսրայելի պաշտպանության բանակը բացառել է շփման գծից դուրս գալը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է լիովին զինաթափվել. Իսրայելը մերժում է նաև Պաղեստինի մասնակցությունը Գազայի կառավարմանը, իսկ անվտանգության ուժերի կազմը մնում է անորոշ:

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա
4913:54
«Ձեր հաշվի՞ն եմ ձեռք բերել»․ Վահագն Արսենյանը՝ լրագրողին (տեսանյութ)
6413:48
«Ի՞նչ կծնվի համախմբումից, մեծապես կախված է նախաձեռնողներից»․ Նարեկ Մալյան
5813:30
«Հայկական կողմի խնդիրը պետք է լիներ այդ փաստաթղթի շրջանակներում պաշտպանել մեր շահը»․ Անդրանիկ Թևանյան
7013:12
«Իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6913:00
«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7912:42
«Էդ սահմանադրությունը, որն Ալիևն է գրել, չպետք է անցնի». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
8112:36
«Ոչ մի խոսք չի ասել, թե ինչ պայմաններում է ստորագրել այդ փաստաթուղթը»․ Ոսկան Սարգսյան
7712:30