Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Երկուսդ անբավարարված բիսետկայամոլներ եք». երգիչ Մհեր

«Երկուսդ անբավարարված բիսետկայամոլներ եք». երգիչ Մհեր
233
Այսօր, 14:54

Երգիչ Մհերը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներս, նախապես ներողություն եմ խնդրում բոլորիցդ, քանի որ պետք է մի փոքր խոսքերիս ազատություն տամ։
​Ուրեմն, երեկ ընկերներիցս մեկն ուղարկում է մի հատված, որտեղ չբավարարված Անժոն և բոլորիս հայտնի «ղառի դամեն» անդրադառնում են ինձ՝ իրենց բիսետկայում։
​Հիմա կպատասխանեմ այն լեզվով, ինչին իրենք արժանի են։ Իհարկե, չեմ հիշեցնի, թե սրանից մի քանի տարի առաջ ինչպես էին «ընկել ոտքերս», բայց ինչևիցե, կասեմ ձեզ մի բան։ Այո՛, դուք այն չբավարարված տեսակներն եք, ում ոչ թե պետք է ինչ-որ վատ խոսք ասել, որովհետև ամբողջությամբ վատի մեջ եք թաղված, այլ ձեզ պետք է ուղղակի արհամարհել։ Որովհետև, որքան ձեր տեսակին արհամարհենք, այդքան կլինենք Աստծուն մոտիկ։
​Այո՛, ես չեմ ժխտում, որ ժամանակին դուրս եմ եկել և իմ շարժումն եմ սկսել, բայց այսօր, շնորհիվ իմ իրապես լավ ընկերների, ովքեր իրականում իմ լավն են ուզում, ես հասկացա, որը որից հետո է։
​Ի տարբերություն ձեր տհաս մտածելակերպի, ես եկեղեցին չեմ քաղաքականացնում, որովհետև ես քրիստոնյա հայ եմ։ Ինձ համար քրիստոնյա լինելը մեծ պատիվ է, իսկ ժողովրդին ծառայելը՝ մեծ արժանապատվություն։ Այո՛, ես պատրաստ եմ հավերժ իմ ժողովրդի կողքին լինել և տարածել սեր ու բարություն։
​Իսկ դուք՝ չարիքներդ, դեմ եք դուրս եկել Աստծուն և վաղուց մոռացել եք ձեր ժողովրդի մասին։ Մարդկանց մեջ, բացի թշնամանք մտցնելուց, ուրիշ ոչինչ չեք արել։ Եվ այսօր քննարկում եք ինձ ու տարածում սուտ ինֆորմացիա, թե իբրև ես հերթ եմ կանգնել, որպեսզի վարչապետին բարևեմ։
​Հիասթափեցնեմ ձեզ. ես հերթ չէի կանգնել և առավել ևս չէի էլ մտածում, որ այդ ամբոխի մեջ նա ինձ կնկատի։ Բայց եղավ այն, ինչ եղավ, և ես միայն ուրախ եմ, քանի որ մարդկանց մեջ տարբերությունը հասկացա ես ինքս։ Իսկ թե ինչ տարբերություն հասկացա, դա էլ կմնա իմ ներսում։
​Ձեզ ոչինչ չունեմ ապացուցել, հատկապես, երբ երկուսդ անբավարարված բիսետկայամոլներ եք։
​Այսքանը։ Ու հա՛, ասեմ, որ ես սիրում եմ իմ Հայրենիքը, սիրում եմ իմ ժողովրդին, սիրում եմ իմ եկեղեցին, և այս երեքը երբեք չեմ խառնի քաղաքականության հետ։
​Լավ եղեք»:

Աղբյուրը`   Մհեր