«Չի կարելի սուտ խոսել»․ Ալեն Սիմոնյան
![]() 185 Այսօր, 15:42 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր ( Ելից. 20:16)»։ «Ոմն Հայր Սահակ, որին ես հանդիպել եմ Տաթևի վանքում, հարցազրույց է տվել և ասել է բաներ, որոնք ինձ մոտ, անկեղծ ասած, խղճահարություն և միևնույն ժամանակ մեծագույն ափսոսանք և ծիծաղ են առաջացրել։ Նա ասել է, որ պատահական է հանդիպել ինձ, որ ընդհանրապես ինքը չի կարող Արցախը թուրքին հանձնած մեկի հետ գնալ, ինչ-որ բան խոսել, «բարևել եմ, անցել, գնացել, ես այդ խմբից որևէ մեկի հետ խոսելու և շփվելու որևիցե բան չունեմ», ասում է Հայր Սահակը, և արդարանում, ու ցավոք սրտի, ստում։ Պետք է ասեմ, որ հանդիպումը եղել է շատ հաճելի ինձ համար, Հայր Սահակը իմ կողմից շատ հարգված Հայր Միքայելի հետ ինձ դիմավորեց հենց մուտքի մոտ՝ հետագայում չթողնելով, որ հայր Միքայելը որևիցե շփում ունենա ինձ հետ, ինքը միանձնյա ամբողջ տարածքը ցույց տվեց, քննարկեցինք բոլոր հնարավոր հարցերը, վերջում նույնիսկ պատրաստակամություն հայտնեցի ինչ-որ բանով աջակցել եկեղեցում ընթացող աշխատանքներին։ Դրանից հետո Հայր Սահակն ինձ ճանապարհեց մինչև իմ մեքենան և մենք շատ սիրալիր ձևով բաժանվեցինք։ Չի կարելի սուտ խոսել, պատվիրաններից մեկն ասում է՝ «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր», և ես ցավում եմ, որ եկեղեցականն այդքան համարձակություն չունի, և այդքան վախվորած է, այդքան ընկճված է, որ մեր հասարակ շփումը իր մոտ այդպիսի վիճակ է առաջացրել, որ ինքը պատվիրան է խախտում։ Ես քրիստոնեաբար ներում եմ իրեն, թող Աստված նաև ների իրեն՝ իր սուտ խոսելու համար»,- մասնավորապես ասում է տեսանյութում։ Աղբյուրը` Ալեն Սիմոնյան |

«Նիկոլ Փաշինյանը կհիշվի որպես հայակործան ղեկավար»․ Էրիկ Բեգլարյան
7616:48
«Չի կարելի սուտ խոսել»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
16015:42
«Եթե դուք սովոր եք կոմբիկեր ուտել, ապա հանապազօրյա հացը սրբություն դիտարկող հայ ժողովուրդը՝ ոչ»․ Տաթևիկ Վիրաբյան
13215:18
«Անասնակերի ներմուծումը ներկայացնում էին որպես Ադրբեջանի կողմից արված գերհումանիտար քայլ». Էդմոն Մարուքյան
15115:12
Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով
11415:00
«Երկուսդ անբավարարված բիսետկայամոլներ եք». երգիչ Մհեր
22114:54
«Լռությունը դիվանագիտության մեջ երբեք չեզոք չէ»․ Սուրեն Սուրենյանց
9714:30
«Ես հո մազոխիստ չեմ, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը դնեմ, 7 ժամ նայեմ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
13914:06
