Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նիկոլ Փաշինյանը կհիշվի որպես հայակործան ղեկավար»․ Էրիկ Բեգլարյան

«Նիկոլ Փաշինյանը կհիշվի որպես հայակործան ղեկավար»․ Էրիկ Բեգլարյան
278
Այսօր, 16:48

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը պատմության մեջ կմնա որպես միակ հայ առաջնորդը, ով իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում կայացրել է այնպիսի որոշումներ, որոնք ուղղված են եղել ոչ թե հայրենիքի զարգացմանը, այլ նրա հիմքերի խարխլմանը։ Նրա յուրաքանչյուր քայլ կարծես նպատակաուղղված է եղել թուլացնել ազգային ոգին, բաժանել հասարակությանը և արժեզրկել այն արժեքները, որոնց վրա դարեր շարունակ հիմնված է եղել հայ ժողովրդի ինքնությունը։
Օրինակ՝
1․ Արցախի հայկական ինքնիշխանությունը զիջելով և այն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ նա կոտրեց հայ ժողովրդի պատմական ու հոգևոր կապը հայրենի հողի հետ։
2․ Եկեղեցու ծառայողներին, հոգևորականներին ձերբակալելով՝ նա հարված հասցրեց մեր հավատքի և ազգային միասնականության հենասյունին։
3․ Արցախի հայությանն անտուն և անապահով թողնելով՝ նա խաթարեց հազարավոր ընտանիքների կյանքը՝ դարձնելով նրանց սեփական երկրի ներսում գաղթականներ։
4․ Հայ ազգի բարերարներին ու նվիրական գործերի մարդկանց հետապնդելով ու ձերբակալելով՝ նա ցույց տվեց, որ այս իշխանությունը վախենում է ազգային մտածողությամբ մարդկանցից։
5․ Հարկային բեռը բազմակի ավելացնելով՝ նա ոչ թե աջակցեց, այլ կեղեքեց սեփական քաղաքացիներին՝ տկարացնելով փոքր բիզնեսը և միջին խավը։
Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կհիշվի ոչ թե որպես առաջնորդ, այլ որպես հայակործան ղեկավար, որի կառավարման տարիները հայ պատմության մեջ կմնան որպես ազգային նվաստացման, բաժանվածության և կորուստների ժամանակաշրջան»։

Աղբյուրը`   Էրիկ Բեգլարյան