Բուդապեշտը կլինի ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման նախընտրելի վայրը

Բուդապեշտը կլինի ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախընտրելի վայրը, եթե Վաշինգթոնը վերսկսի իր նախաձեռնությունը և ցուցաբերի գագաթնաժողովին նախապատրաստվելու պատրաստակամություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Նա նաև հերքել է այն տեղեկությունները, որ Բուդապեշտի բանակցությունները խափանվել են Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ ընդգծելով, որ Մոսկվան սպասում էր Վաշինգթոնի կողմից գործողությունների ձեռնարկմանը, «որոնք այդպես էլ տեղի չունեցան»:
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն առաջարկում է մեկ տարով երկարաձգել ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ՍՍՏՊ) սահմանափակումները՝ «հիշելով մեծ տերությունների պատասխանատվությունը միջուկային պատերազմը կանխելու հարցում»: Այնուամենայնիվ, նախարարը զգուշացրել է, որ եթե միջուկային տերություններից մեկը միջուկային զենքի փորձարկում անցկացնի, Ռուսաստանը նույն կերպ կպատասխանի: Նրա խոսքով, ՍՍՏՊ սահմանափակումների մեկ տարով երկարաձգման մասին կարող է հայտարարվել ցանկացած պահի՝ մինչև պայմանագրի ժամկետի լրանալը՝ փետրվարի 5-ին:
Արտգործնախարարը նաև նշել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ Վաշինգթոնի հետ քննարկել ամերիկյան կողմի մտահոգությունները Ռուսաստանի «կասկածելի ստորգետնյա գործունեության» վերաբերյալ:

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
5102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
7300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
86Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
98Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
114Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
180Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
93Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
108Երեկ, 17:12