Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ Կարիբյան ավազանի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը

Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ Կարիբյան ավազանում թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավերի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Աղբյուրները հայտնել են, որ Մեծ Բրիտանիան չի ցանկանում մասնակցել ռազմական հարվածներին և այդ հարձակումները համարում է անօրինական։ Դադարն սկսվել է ավելի քան մեկ ամիս առաջ։
Զեկույցում նշվում է, որ այս որոշումը նշանակալի խզում է մտերիմ դաշնակցի հետ և ընդգծում է Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի ռազմական արշավի նկատմամբ աճող կասկածամտությունը։ Բրիտանացի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ-ի հարվածները խախտում են միջազգային իրավունքը։ Նրանք համաձայն են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թուրքի հետ, ով հարձակումներն անվանել է «մահապատիժ առանց դատաստանի»։
Մինչ այդ, ըստ աղբյուրների, Մեծ Բրիտանիան տարիներ շարունակ օգնել է ԱՄՆ-ի ափային պահպանությանը թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավերի որոնման գործում։ Ապրանքները բռնագրավվել են, իսկ անձնակազմը՝ ձերբակալվել և դատվել։ Մարդկանց վերաբերվել են՝ որպես հանցագործների, բայց նրանք իրավունքներ ունեին։
Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը պաշտոնական «զինված հակամարտության» մեջ է մտնում թմրանյութերի կարտելների հետ։ «Նյու Յորք Թայմս»-ը գրել է, որ որոշումը ցույց է տալիս, որ Սպիտակ տունը պնդում է արտակարգ պատերազմական լիազորությունների իր իրավունքի վրա։ Միջազգային իրավունքի համաձայն՝ զինված հակամարտության ժամանակ երկիրը կարող է «օրինականորեն սպանել թշնամու մարտիկներին, նույնիսկ եթե նրանք սպառնալիք չեն ներկայացնում»։
Նոյեմբերի 1-ին «Վաշինգթոն Փոստ»-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը Վենեսուելայի ափերի մոտ՝ թմրանյութերի դեմ պայքարի գործողությունների շրջանակներում, և որ տեղակայված զորքերի թիվը կարող է աճել մինչև 16,000։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
5102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
7300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
86Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
98Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
114Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
180Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
93Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
108Երեկ, 17:12