Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Հայ եկեղեցու զավակները տիրող բարքերի պատճառով անդարձ հեռանում են»․ Ստեփան Ասատրյան

«Հայ եկեղեցու զավակները տիրող բարքերի պատճառով անդարձ հեռանում են»․ Ստեփան Ասատրյան
109
Այսօր, 11:00

Ստեփան Ասատրյանը՝ նախկին Տեր Արամը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐՅՈՒՆԱՀՈՍԵԼ
Սիրելի հավատացյալ եղբայր և քույր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նախ քրիստոնյա՝ Քրիստոսին հավատացող և Նրա Խոսքով ապրել ջանացող ժողովուրդն է, եկեղեցականը այդ ժողովրդի կողմից ընտրված ծառան է՝ Աստծուն և Աստծո ժողովրդին սպասավորելու համար։ Վերջին 26 տարիներին կաթողիկոսական գահը զբաղեցնող անձի կողմից խրախուսվում է մեղքը՝ նպատակ ունենալով բոլորին դարձնել իր նման, իր տեսակից։ Եկեղեցում տիրող բարքերի պատճառով ժողովուրդը սկսեց հեռանալ իր իսկ եկեղեցուց՝ ընտրելով հարանվանություններ, այլ կրոններ, ուսմունքներ, աղանդներ... զուգահեռաբար այդ կորուստները եղան նաև եկեղեցականների շարքից։ Օրինակ՝ երկու վարդապետներ հեռացան Հայ եկեղեցուց և այժմ ծառայում են հույն և կաթոլիկ եկեղեցիներում։ Տասնյակ միանձնուհիներ հեռացան Հայ եկեղեցուց և այժմ կրկին օտար երկրում, օտար եկեղեցիներում են ծառայում։ Հոգևոր դաստիարակության բարձիթողի պայմաններում ճեմարանականների շրջանում ունեցանք նաև մարմնախեղման դեպք (բոլոր հոգևորականները հիշում են)։ Եվ այս ցավալի դեպքերը չուսումնասիրվեցին, չպարզաբանվեցին, այլ միայն կոծկվեցին, հոգևոր խնամքին և պատասխանատվությանը հակառակ՝ միայն հեգնեցին ու քմծիծաղով անցան։ Իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է փաստացի արյունահոսել, Հայ եկեղեցու զավակները տիրող բարքերի պատճառով անդարձ հեռանում և հեռանում են։
Որովհետև, ցավոք, Սավուղն այդպես էլ Պողոս չդարձավ և շարունակում է հալածել Սուրբ Եկեղեցին»։