Պուտինը և Տոկաևը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ստորագրել են իրենց երկրների հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշինքի մակարդակի բարձրացնելու մասին հռչակագիր։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում առաջնորդների բանակցություններից անմիջապես հետո, հաղորդում է «Կոմերսանտը»։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հռչակագրի ստորագրումն անվանել է Մոսկվա կատարած իր այցի հիմնական նպատակներից մեկը։ Նա ասել է, որ փաստաթուղթը «կբացի երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան, կհաստատի փոխադարձ վստահության աննախադեպ մակարդակը և բոլոր ոլորտներում ավելի սերտ աշխատանքի համատեղ պատրաստակամությունը»։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ղազախստանը Ռուսաստանի ռազմավարական և «հատուկ գործընկեր» է։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մոսկվա է ժամանել նոյեմբերի 11-ին։ Այցի առաջին օրը նա մոտ երկու ժամ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։
Այսօր առաջնորդները պաշտոնական բանակցություններ են վարել՝ քննարկելով «քաղաքական, առևտրային, տնտեսական, ներդրումային և հումանիտար համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»։ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահի հետ երկխոսությունը որակել է բովանդակալից և արդյունավետ։

«Իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2213:00
«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5812:42
«Էդ սահմանադրությունը, որն Ալիևն է գրել, չպետք է անցնի». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6112:36
«Ոչ մի խոսք չի ասել, թե ինչ պայմաններում է ստորագրել այդ փաստաթուղթը»․ Ոսկան Սարգսյան
6112:30
«Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր». «Ուժեղ Հայաստան»
5812:24
«Այդ Սահմանադրությունը լինելու է չարիք հայ ժողովրդի և Հայաստանի համար»․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6412:18
«Իրավիճակը Հարավային Կովկասում բարելավման միտում ունի». Շոյգու
11212:12
«Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե Քոնգրեսի ընտրությունները չլինեին». Թրամփ
15712:01