Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Երևանի բնակչուհին ստեղծել է հանցախումբ, վրացահայերի միջոցով 133,5 մլն դրամ է հափշտակվել»․ ՔԿ

«Երևանի բնակչուհին ստեղծել է հանցախումբ, վրացահայերի միջոցով 133,5 մլն դրամ է հափշտակվել»․ ՔԿ
103
Երեկ, 23:48

ՀՀ Քննչական կոմիտեն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երևանի բնակչուհին ստեղծել է հանցախումբ, 291 վրացահայի միջոցով 9 բանկից 133,5 մլն դրամ են հափշտակել»։

«9 բանկից հնարավոր է եղել 133 միլիոն 500 հազար դրամ հափշտակել։ Երևանի բնակչուհին ստեղծել է հանցավոր կազմակերպություն՝ ներգրավելով 9 անձի՝ ազգականներին և ընկերներին։ Նրանք Վրաստանում ապրող իրենց ծանոթ հայերին բերել են Հայաստան, գրանցել տարբեր հասցեներում, օգնել ստանալ նույնականացման քարտեր, այնուհետև ուղեկցել բանկեր՝ հաշիվներ բացելու համար։

Բանկային քարտեր վերցնելուց և հաշիվները բացելուց հետո դրանք տրամադրվել են հանցավոր կազմակերպության ղեկավարին, իսկ այդ քաղաքացիները վերադարձել են Վրաստան։

Վրացահայերին գրանցել են որպես աշխատող, մի քանի ամիս նրանց ձևական աշխատավարձ փոխանցելու գործընթաց են կազմակերպել․․․ Եվ երբ նրանք վարկունակություն են ձեռք բերել, կազմակերպվել է այդ անձանց ՀՀ բերելը և ՀՀ բանկերից վարկեր վերցնելը։ Վրաստանից եկած 291 անձի անունով վարկ է ձևակերպվել։ Գումարը բաժանվել է հանցակիցներ միջև»,- նշվում է տեսանյութում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Երևանի բնակչուհին ստեղծել է հանցախումբ, վրացահայերի միջոցով 133,5 մլն դրամ է հափշտակվել»․ ՔԿ