Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նիկոլ Փաշինյանն անուղղակի խոստովանություն է կատարել». Հարութ Ուլոյան

«Նիկոլ Փաշինյանն անուղղակի խոստովանություն է կատարել». Հարութ Ուլոյան
106
Երեկ, 23:54

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա ճեպազրույցում, Փաշինյանը, ըստ էության, անուղղակի խոստովանել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ նա չի լիազորել Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ Մոսկվա պլանավորվող այցի շրջանակներում բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից։
Որ ինքը շատ լավ գիտի, թե ինչ ա արել ու ինչու չի լիազորել, դա պարզից էլ պարզ ա, բայց երբ ողորմելի պրոպագանդան ա իրեն էշի տեղ դրած զառանցում, թե՝ «ուզում էին, թող բանակցեին»՝ իբր չընկալելով լիազորված ու չլիազորված բանակցությունների տարբերությունը, դա ուղղակի վիրավորանք ա՝ ուղղված ժողովրդին։

Աղբյուրը`   Հարութ Ուլոյան