Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Երբ կա հանձնարարություն՝ հոդված միշտ էլ կճարվի». Տիգրան Աբրահամյան

«Երբ կա հանձնարարություն՝ հոդված միշտ էլ կճարվի». Տիգրան Աբրահամյան
121
Այսօր, 10:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանության տարբեր դեմքերի՝ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ուղղված ակնարկ-ռեպլիկներից հասկանալի էր, որ նրանք որևէ գործի շրջանակներում ձերբակալվելու են:
Այս իշխանության համար հոդվածն առանձնապես կարևոր չի, որովհետև երբ կա հանձնարարություն՝ հոդված միշտ էլ կճարվի:
Սերժ Սարգսյանի հետ Վազգենի ու Նարեկի վերջին զրույցը բավականին մեծ ռեզոնանս էր առաջացել, ինչին էլ գումարվել էր նաև նրանց նկատմամբ իշխանության կուտակած ատելությունը:
Հետևանքն ու իշխանության սցենարն արդեն կանխատեսելի է»: