Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հերթական տեսարանն էր՝ ճնշման և վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով». Արմեն Հովասափյան

«Հերթական տեսարանն էր՝ ճնշման և վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով». Արմեն Հովասափյան
108
Այսօր, 11:12

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես և սպասվում էր՝ օրվա կառավարիչների արձագանքը չուշացավ․ առավոտյան բարլուսով Վազգենին ու Նարեկին «մասկի շոու»-ով ձերբակալեցին ու տարան քննչական։ Մեր օրերի Հայաստանում արդեն «բարի» ավանդույթ է դարձել՝ իշխանությանը քննադատող ցանկացած դրսևորմանը հակազդել ռեպրեսիվ մամլիչով՝ փորձելով ապահովել վախի մթնոլորտ։
Տեսեք ինչ է ստացվում․ թեման առաջինը բացում է իշխանության ներկայացուցիչը՝ մարդկանց հասցեին հնչեցնելով անձնական բնույթի կոշտ վիրավորանքներ, ակնհայտորեն սադրելով, ինչին բնականաբար հաջորդում է համապատասխան արձագանքը, իսկ մնացածը, ինչպես ասում են, արդեն սցենարի ու տեխնիկայի հարց է։
Բնական է, որ Սրբազաններ ու բարերար ձերբակալողների համար փոդքաստ վարողներ ձերբակալելը «խաղուպար» է՝ անկախ այն բանից, թե այդ գործողությունը ինչ ռեզոնանս կունենա։ Սակայն այստեղ առանցքային դրվագներից մեկն այն է, որ այս ամենը տեղի է ունենում տղաների կողմից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի հետ արված հարցազրույցից հետո, որտեղ բավականին լուրջ ու ծավալուն թեմաների շրջանակում քննարկվել էին խորքային հարցեր։ Դա, փաստացի, մնացել էր իշխանության «կոկորդին»․ անցել է ընդամենը վեց օր, բայց իշխանական ջղաձգումները չեն դադարել՝ ամենաբարձր մակարդակով։
Ի դեպ՝ մի հետաքրքիր հանգամանք․ հատկանշական է, որ Վազգենին ու Նարեկին բերման էր ենթարկում ԱԱԾ-ն։ Բնականաբար հարց է առաջանում՝ ի՞նչ գործողություն էին կատարել տղաները, որը ազգային անվտանգության սպառնալիք էր պարունակում։ Ըստ իս՝ պատասխանը պարզ է․ սա պարզապես հերթական «տեսարանն» էր՝ մարդկանց շրջանում ճնշման և վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան