Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Սա բացահայտ քաղաքական առևանգում է»․ Արսեն Նիկողոսյան

«Սա բացահայտ քաղաքական առևանգում է»․ Արսեն Նիկողոսյան
90
Այսօր, 11:42

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին տանում են Հատուկ քննչական կոմիտե, և ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է կիրառվի կալանք։ Սա ևս մեկ անժխտելի ապացույց է, որ Հայաստանը վերածվել է ստալինյան 1937-ի տարիներին բնորոշ բրնապետական ռեժիմի, որտեղ մարդկանց ձերբակալում են իրենց ազատ խոսքի ու իշխանություններին քննադատելու համար։
Այս իշխանությունը վախի մթնոլորտով է փորձում պահել իր աթոռները՝ սպառնալով ժողովրդին, թե «բոլորդ կտանենք, կդատենք, եթե մեր դեմ խոսեք»։ Սակայն իրականությունից փախչել չեք կարող․ ժողովուրդը գիտի, թե ովքեր եք դուք։
Ուժային կառույցները դարձել են իշխանության գործիք՝ քաղաքական հաշվեհարդարների համար։ Նրանք առավոտյան մտնում են մարդկանց տներ, խախտում ընտանիքների անդորրը՝ ահ ու սարսափ տարածելով հասարակության մեջ։ Նարեկ Սամսոնյանը, օրինակ, ունի երկու անչափահաս երեխա․ պատկերացրեք՝ ինչպես են այդ երեխաները տեսնում, թե ինչպես են դիմակավորված մարդիկ նրանց հայրիկին բռնում ու տանում։ Սա ոչ թե արդարություն է, այլ բացահայտ քաղաքական առևանգում»։

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան