Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Փաշինյանի ժողովրդավարությունն այսպիսի տեսք ունի»․ Հայկ Մամիջանյան

Փաշինյանի ժողովրդավարությունն այսպիսի տեսք ունի»․ Հայկ Մամիջանյան
115
Այսօր, 12:24

«Փաշինյանի ժողովրդավարությունն այսպիսի տեսք ունի»,- Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Քնննչական հատուկ գործողություններով «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի ձերբակալմանը և «Անտիֆեյքի» գրասենյակից տեխնիկայի առգրավմանը։

«Իրենք սովորաբար շարժվում են հետևյալ տարբերակով․ գտնում են ինչ-որ հկ, իբր քաղհասարակության ներկայացուցիչ, իրենց միջոցով են ներկայացնում հաղորդումները։ Այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում՝ Ալեն Սիմոնյանն է հաղորդում ներկայացրել»,- նշեց Մամիջանյանը՝ ընդգծելով, որ Սամսոնյանը և Սաղաթելյանը դիմադրություն չեն ցուցաբերել, բայց նրանց բերման են ենթարկել ձեռքերը ոլորած, գլուխները ներքև իջեցրած, ուժի կիրառմամբ։

«Վստահ եմ, որ կալանքի միջնորդություն է ներկայացվելու, երկուսն էլ կալանավորվելու են։ Փաշինյանն ու իր խմբակը չէին կարող ծանր չտանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, այնտեղ հնչած փաստերը, հարցադրումները, և պետք է բոլոր տարբերակներով փորձեին լռեցնել տղաներին»,- հավելեց Մամիջանյանը։