Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Սա հանցանք է»․ Քրիստինա Վարդանյան

«Սա հանցանք է»․ Քրիստինա Վարդանյան
135
Այսօր, 17:18

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սենց այլանդակել ծառերը, ստեղծել ապագա փչակների համար պայմաններ, բնի մեջ աղբը թողել, շահը զուտ փայտանյութն է։ Սա հանցանք է, բառիս բուն իմաստով։ Ոչ կրթվել են ուզում, ոչ գիտելիք ունեն, լավ ինչքան կարելի է։ ՀՈԱԿ-ի գիտությունների թեկնածու գլխավոր դենդրոլոգը, ում ենթակաները տարիներով այլանդակում են մայրաքաղաքի ծառերը, իրո՞ք ոչինչ չի նկատում…
Ցավից բացի ոչինչ չես զգում, մեծամիտների տգիտությունն է այսօրվա թշնամին։
Շնորհակալությունս եմ հայտնում կենսաբանական գիտությունների թեկնածու Ruzanna Simonyan,-ին որ բարձրաձայնում է խնդիրը»։