Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հանրային գործիչների անունից խաբեությամբ փող են հավաքում արցախցիներից»․ Նաիրի Հոխիկյան

«Հանրային գործիչների անունից խաբեությամբ փող են հավաքում արցախցիներից»․ Նաիրի Հոխիկյան
139
Այսօր, 14:12

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայտնվել են խարդախ մարդիկ, որոնք հանրային գործիչների անունից խաբեությամբ փող են հավաքում Արցախցիներից։
Վերջին օրերին ինձ արդեն դիմել են մոտ բազմաթիվ մեր հայրենակիցներ՝ նշելով, թե ինչ-որ մարդիկ իրենց հետ կապ են հաստատել բլոգեր Միկա Բադալյան անունից ու պահանջել 40,000 դրամ՝ իբր թե դրա դիմաց 1 մլն դրամ փոխանցելու համար։ Երբ նշված հաշվեհամարին փոխանցվել է այդ 40 հազարը, անհետացել են խաբեբաները։
Ես խոսել եմ Միկա Բադալյանի հետ, նա ասում է, որ ոչ մի կապ չունի այդ ամենի հետ և բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին՝ բացահայտելու հանցագործությունը։
Սիրելի հայրենակիցներ, եթե ձեզ դիմում են Միկա Բադալյանի կամ որևէ այլ հանրային գործչի, այդ թվում՝ իմ անունից ու գումար պահանջում ձեզ հասանելիք ինչ-որ օգնության դիմաց, որևէ պարագայում մի հավատացեք։ Դա խաբեբայություն է՝ մարդկանցից փող պոկելու համար։
Դիմում եմ իրավապահ մարմիններին՝ այսօր կուղարկեմ հաղորդում հանցագործության մասին և կնշեմ այն հաշվեհամարները, որոնց փոխանցվում են մարդկանց գումարները։ Այդ հաշվեհամարներով հնարավոր է ճշտել խաբեբաների ինքնությունը և ցանկության դեպքում բացահայտել ու ձերբակալել այդ հանցագործներին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան