Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Սերժ Սարգսյանի հարցազրույցից վառված էին, մուռը հանել են այն կազմակերպած տղաներից»․ Արմեն Աշոտյան

«Սերժ Սարգսյանի հարցազրույցից վառված էին, մուռը հանել են այն կազմակերպած տղաներից»․ Արմեն Աշոտյան
155
Այսօր, 15:42

«Սերժ Սարգսյանի հարցազրույցից վառված էին, մուռը հանել են այս պարագայում նաև այդ հարցազրույցը կազմակերպած, վարած, միքիչ էլ անբռնազբոսիկ ոճով վարող տղաներից»,- ճեպազրույցի ժամանակ այս տեսակետ է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալման մասին։ «Ակնհայտ է, որ սիրենք այս լրատվական ոճը՝ չսիրենք, հավանենք՝ չհավանենք, հյուրընկալվենք, թե ոչ՝ Նարեկը և Վազգենը Հայաստանի ընդդիմադիր քաղաքական քարոզչական լրատվական դաշտի ընդգծված դերակատարներ էին և այն փաստը, որ դա տեղի է ունենում Սերժ Սարգսյանի ռեզոնանսային մեգահարցազրույցից հետո՝ միայն ընդգծում է դրա քաղաքական բաղադրիչը։ Էս թեման քֆուրի մասին չի, եթե քֆուրի մասին ա, ՔՊ-ի կեսը պիտի նստեր, ՔՊ-ի ֆեյք շոուների կեսը պիտի դատվեր արդեն, որովհետև քֆուրը իրենք են բերել մշակույթ»։

Արմեն Աշոտյանի ճեպազրույցը