Ուրբաթ, 14 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«HELLOBIT-ն ինչպե՞ս է գործել ՀՀ-ում». Մհեր Կարագոզյան

«HELLOBIT-ն ինչպե՞ս է գործել ՀՀ-ում». Մհեր Կարագոզյան
106
Այսօր, 02:12

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «HELLOBIT-ն ինչպե՞ս է գործել ՀՀ-ում։ Եթե փողոցում գյուղմթերք վաճառողին կամ նմանատիպ գործունեությամբ զբաղվողին բերման են ենթարկում
Եթե այսօր փողոցում ուզեմ գյուղմթերք կամ կոնֆետ վաճառել առանց թույլտվության, ինձ անմիջապես կհամարեն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող, բերման կենթարկեն, կկազմեն արձանագրություն, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ մեղադրանք կառաջադրեն, իսկ HELLOBIT-ը թույլտվություն ունե՞ր։
Բայց ինչպե՞ս է լինում, որ տարիներ շարունակ Հայաստանում գործում են այսպես կոչված «ներդրումային հարթակներ», ինչպես, օրինակ, HELLOBIT-ը, որոնք իրականում բուրգային սխեմաներ են՝ հարյուրավոր քաղաքացիներից գումարներ խլելով։
Եթե ՆԳՆ-ն բազմիցս զգուշացրել է նման կայքերի առկայության մասին, ապա ինչո՞ւ դրանց գործունեությունը չեն դադարեցրել ՀՀ տարածքում։
Սա միայն տեխնիկական անպատասխանատվություն չէ, այլ պետական համակարգի լուրջ թերացում, որի հետևանքով այսօր ունենք հարյուրավոր տուժածներ՝ մարդկանց, ովքեր հավատացել են համակարգին ու մնացել առանց պաշտպանության։
Քաղաքացիների նկատմամբ օրենքը գործում է խստությամբ, իսկ խոշոր խարդախությունների հանդեպ՝ անգործությամբ։
Սա պետք է փոխվի։
Ժամանակն է պահանջելու բացատրություններ պետական մարմիններից՝
․ ո՞վ էր վերահսկում նման հարթակների գործունեությունը,
․ ինչո՞ւ նախազգուշացումները չվերածվեցին գործողությունների,
․ և ինչո՞ւ համակարգը թույլ տվեց, որ քաղաքացիների գումարներն այսպես անհետանան։
Մենք պահանջում ենք հաշվետվություն և պատասխանատվություն»։

Աղբյուրը`   Մհեր Կարագոզյան