Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Եկել` Ղարաբաղ են լացում. ոչ մեկը մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար». Նիկոլ Փաշինյան

«Եկել` Ղարաբաղ են լացում. ոչ մեկը մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար». Նիկոլ Փաշինյան
380
Այսօր, 18:42

Հայաստանը կոնկրետ մի երկրի գրպանում է հայտնվել մի գործիքով՝ Ղարաբաղի հարցով, այս մասին այսօր ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդդիմության պատգամավորը բանակում ուրիշ երկրի ազդեցության գործակալների մասին է խոսում, բայց եթե բանը հասել է այդտեղ, եկեք մի հատ փորձենք ցուցակ կազմել 2018 թվականի դրությամբ այդ երկրի ազդեցության գործակալ հանդիսացող և չհանդիսացողների միջև։

Ընդ որում, սա անձնավորված չէ, ամենայն հարգանքով բոլորին, բայց 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, տո 21-ին էլ, մինչև 22, 22-ը ներառյալ, մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Ընդ որում, սա չի նշանակում, որ բոլորը եղել են այդպիսին, ոչ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ես ընկալման մասին եմ խոսում։ Մենք պետք է այս ճշմարտության հետ առերեսվենք:

...Այսօր այս մարդիկ ասում են՝ դե, ինչ ուզել են՝ տվել եք։ Ընդհակառակը, վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը, ինչ ուզել են, ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են, Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկը մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար՝ սկսած ֆինանսականից, ինչը երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից՝ ինչը չի երևում ու չի էլ երևալու երբեք։

2018–ին ինչի՞ մենք զիջումների չգնացինք։ Մինչև տարվա վերջ էդ էլ էդ թեման էլ կփակենք էդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք, որովհետև մեզնից ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Դա այդպես չէր ձևակերպվում։ Հայաստանն անկախության հենց հաջորդ օրից կամաց տեղավորվել է այդ գրպանում, ինչի՞, դա այդպես է հայտարարվե՞լ։ Ոչ, դա բոլորովին ուրիշ կերպ է հայտարարվել ու ուրիշ վերնագրերով»,- նշեց նա: