Ադրբեջանի դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկում` Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար, 16-20 տարի` մյուսների
![]() 177 Այսօր, 19:24 Բաքվի դատարանում շարունակվում է ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով շինծու դատական գործը։ Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մյուս տարեց գերիների համար, իսկ մնացածներին՝ 16-ից 19 տարվա ազատազրկում։ Հիշեցնենք, որ դատարանի առաջ կանգնած է 15 հայ՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործն առանձին է քննվում։ |

«Եթե բուլդոզերի նման գնայինք Ղարաբաղի հետևից, կկորցնեինք մեր պետությունը». Նիկոլ Փաշինյան
3620:30
«Ձեր վճռական մերժումն արտահայտե′ք առկա խունտայի նկատմամբ». Միքայել Սրբազանի կոչը վաղարշապատցիներին
4720:24
«Ասում են՝ արտաքին պարտքը շատացել ա. զենք ենք առել, քովիդ ենք հաղթահարել». Նիկոլ Փաշինյան
13120:12
«Մենք մեր մեծագույն առաքելությունն իրականացրել ենք». Նիկոլ Փաշինյան
11520:00
«Սրբազանը հագել էր էն թաղման շորերը, Կիրանցի թաղումն էր անում». Նիկոլ Փաշինյան
20919:36
Ադրբեջանի դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկում՝ Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար, 16-20 տարի՝ մյուսների
16019:24
Պաշտպանները բողոքարկել են Միքայել Սրբազանի գործով դատավճիռը
13319:06
«Եկել՝ Ղարաբաղ են լացում. ոչ մեկը մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար». Նիկոլ Փաշինյան
42218:42
