Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Որոշել եմ իրավական ընթացք տալ «Սիվիկ»-ի հերթական զրպարտությանը». Լևոն Քոչարյան

«Որոշել եմ իրավական ընթացք տալ «Սիվիկ»-ի հերթական զրպարտությանը». Լևոն Քոչարյան
241
Այսօր, 21:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրում է․ «Առաջին անգամը չէ, որ ՔՊ-ին սպասարկող «Civic.am» լրատվականը փորձում է զրպարտել ինձ, իմ ընտանիքի անդամներին, գործընկերներին։ Թեպետ նախկինում նման հրապարակումները չեմ արժանացրել ուշադրության, այս անգամ լրատվականը փորձել է ոչ միայն ինձ զրպարտել, այլև թիրախավորել Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Խաչատրյանին, նպատակ ունենալով ստորությամբ ազդեցություն ունենալ Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների վրա։

Կայքում տարածված նյութում ներկայացված են մի շարք ակնհայտ հերյուրանքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և նպատակ ունեն մոլորեցնել հանրությանը։
Այս կապակցությամբ որոշել եմ իրավական ընթացք տալ «Սիվիկ»ի հերթական զրպարտությանը՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգի։
Իհարկե, այս դեպքում ԱԱԾ-ականները չեն ներխուժելու «Civic.am» և խմբագիրներին ոլորելով տանեն կալանքի՝ առգրավելով ողջ տեխնիկան:

Հ. Գ. Ընդդիմադիրների շտաբի մուտքը նկարահանող տեսախցիկ դնելը չի էլ զարմացնում արդեն»։

Աղբյուրը`   Լևոն Քոչարյան