«Էդ թղթում գրված է, իբր ես պլանավորում եմ 150-200 հազար հոգի գերեվարել Ադրբեջանից, 40-50 կմ խորանալ Թուրքիայի տարածք». Բագրատ Սրբազան
![]() 247 Երեկ, 22:42 Այսօր դատական նիստի ավարտին իր ելույթում Բագրատ Սրբազանը բացահայտումներ կատարեց. «Գուցե ես հիմա նախաքննական գաղտնիք եմ բացում, բայց պիտի ասեմ՝ ի՞նձ ինչ՝ գաղտնիք է, թե չէ: Հարգարժան դատավո′ր, ձեզ շրջանցել են, ինձ ու Լիդիա Մանթաշյանին կանչել են Քննչական կոմիտե, որ ծածկադմփոց անեն խայտառակ հայտարարությունը: Այն տեսքտը, որի վրա գրված է, թե իմ ձեռքով է գրված, ոչ իմ ձեռքով է գրված, ոչ էլ ես գիտեմ, թե որտեղից է եկել: Ես ողջամիտ կասկած ունեմ, որ իրենք են սարքել և դրել մեր պահարաններում կամ մեկ այլ տեղ: Այդ թուղթը կարդալուց հետո, եթե իրոք ես գրած լինեի, ինձ պետք էր ոչ թե կալանավայր ուղարկել, այլ հոգեբուժարան, որ ինձ հետևեն, որ ես այդ արարքները չգործեմ: Միայն մեկ տվյալ կասեմ՝ էդ թղթում գրված է, որ ես պլանավորում եմ 150-200 հազար հոգի գերեվարել Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից: Ես պլանավորում եմ 40-50 կմ խորանալ Թուրքիայի տարածք և 24 ժամ անդադար ռմբակոծել: Հիմա սա հոգեկան խանգարում ուենցած մարդու գրվածք չէ՞, ես մի բառ չեմ չափազանցնում: Եվ ձեր ՔԿ ղեկավարն ասում է՝ իմ ձեռքով գրված ահաբեկչական պլանավորում: Դե բե′ր, փաստի′, առանց ձեռագրաբանական փորձաքննության ինչպե՞ս եք մարդկանց դատում, վերագրում արարք, որը նա չի կատարել»: |

«Ձեր գոռոզ ժպիտը ընդամենը ժամանակի հետաձգում է». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)
160Երեկ, 23:36
«Էդ թղթում գրված է, իբր ես պլանավորում եմ 150-200 հազար հոգի գերեվարել Ադրբեջանից, 40-50 կմ խորանալ Թուրքիայի տարածք». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
247Երեկ, 22:42
«Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի կալանքը փոխվեց տնային կալանքով և գրավով
162Երեկ, 22:24
«Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը քաղաքական հալածյալներ են». Հակոբ Կարապետյան
171Երեկ, 22:18
«Ադրբեջանը որևէ իրավական փաստաթուղթ չունի, որով կարող է հիմնավորել, որ ՀՀ տարածքում կան իրեն պատկանող անկլավներ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
235Երեկ, 21:42
«Որոշել եմ իրավական ընթացք տալ «Սիվիկ»-ի հերթական զրպարտությանը». Լևոն Քոչարյան
281Երեկ, 21:36
«Մենք ո′չ Արծվաշենի, ո′չ էլ էն մյուս տեղերի համար ռազմական օպերացիա չենք անելու». Նիկոլ Փաշինյան
338Երեկ, 21:24
«Մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել». Նիկոլ Փաշինյան
240Երեկ, 21:00
