«Անվախ ու անկոտրում մարդիկ հալածվել, բայց երբեք ծնկի չեն եկել». Մխիթար քահանա Ահարոնյան

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն:
«Այսօր, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, Տեղերի Սուրբ Աստվածածին հրաշազարդ տաճարում աղոթքի էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ տարբեր վայրերից՝ միասնաբար աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։
Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Մխիթար քահանա Ահարոնյանը և հորդորեց հավատացյալներին չվախենալ դժվարություններից այլ հավատալ, նշելով. «Բոլոր ժամանակներում հանուն Քրիստոսի և եկեղեցու, հանուն ազգային պատկանելիության Տիրոջը հավատացողները տարատեսակ փորձությունների են ենթարկվել՝ համբույրներով մատնվել, թիկունքից գանահարվել, աքսորվել։ Տարբեր ժամանակներում քանդվել են եկեղեցիներ, ավերվել խաչքարեր, սակայն անվախ ու անկոտրում մարդիկ երբեք ծնկի չեն եկել»:
Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,- տեղեկացրել է Արագածոտնի թեմը։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
175Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
76115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
48513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59510.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
77908.09.2026, 23:12