Ուրբաթ, 14 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Բռնաճնշումները չնկատող և չարձանագրող ցանկացած կառույց ուղղակի կույր է»․ Նաիրա Կարապետյան

«Բռնաճնշումները չնկատող և չարձանագրող ցանկացած կառույց ուղղակի կույր է»․ Նաիրա Կարապետյան
114
Այսօր, 09:42

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է․ «Ինչպես և սպասվում էր, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեցին՝ Ալեն Սիմոնյանի հրապարակային վիրավորանքին հրապարակային պատասխան տալու համար:
Սակայն պատճառը քաղաքական է, այլապես չէր բռնագանձվի AntiFake.am-ի ողջ տեխնիկան՝ եթերային պարագաներ, համակարգիչներ և այլն:
Անհասկանալի է առայժմ 72 ժամով ձերբակալված Դավիթ Ֆիդանյանի ճակատագիրը, ով առավոտյան փոքր-ինչ ուշ է գրասենյակի դուռը բացել և դրանով «արդարադատությանը խոչընդոտել» է:
Այսօր 3 ամսով երկարացրել են Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը: Ազատությունից զրկված են աշխարհահռչակ բարերարից մինչև իմպիչմենտի միասնական թեկնածու, Արցախի և ՀՀ ԱԺ պատգամավորներից մինչև Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր, զոհվածի ծնողներից մինչև երիտասարդ կին, գործարարից մինչև բլոգեր, փաստաբանից մինչև փոխգնդապետ, քաղաքապետից մինչև անչափահաս ակտիվիստ, և բոլորը, զարմանալի զուգադիպությամբ, հականիկոլական հայացքներ ունեն:
Այս բռնաճնշումները չնկատող և չարձանագրող ցանկացած անհատ, կառույց, կազմակերպություն ուղղակի կույր է»:

Աղբյուրը`   Նաիրա Կարապետյան