ԱՄՆ վիզաները կարող են մերժվել ճարպակալման, քաղցկեղի և շաքարային դիաբետի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանձնարարել է հյուպատոսական ծառայությունների աշխատակիցներին ճարպակալումը, քաղցկեղը, շաքարային դիաբետը և սրտային հիվանդությունները դիտարկել որպես օտար քաղաքացիներին ԱՄՆ վիզա չտալու հիմքեր։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Նշվում է, որ նոյեմբերի 6-ին Պետդեպարտամենտի կողմից հրահանգ է ուղարկվել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններին ամբողջ աշխարհում։
Հրահանգով վիզաների պաշտոնյաներին հանձնարարվում է դիմորդներին անընդունելի համարել Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար մի քանի նոր պատճառներով, այդ թվում՝ կառավարության կողմից նպաստներ ստանալու հավանականության պատճառով։
«Որոշակի բժշկական վիճակներ, ներառյալ, բայց չսահմանափակվելով սրտանոթային հիվանդություններով, շնչառական հիվանդություններով, քաղցկեղով, շաքարախտով, նյարդաբանական հիվանդություններով, հոգեկան առողջության խնդիրներով և նյութափոխանակության խանգարումներով, կարող են պահանջել հարյուր հազարավոր դոլարներ արժեցող բուժում», - նշվում է հրատարակության մեջ։
Խորհուրդ է տրվում նաև հաշվի առնել ճարպակալումը, քանի որ այն կարող է առաջացնել ասթմա, քնի ժամանակ շնչառության դադար, դեպրեսիա և արյան բարձր ճնշում։

«Իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2213:00
«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5812:42
«Էդ սահմանադրությունը, որն Ալիևն է գրել, չպետք է անցնի». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6112:36
«Ոչ մի խոսք չի ասել, թե ինչ պայմաններում է ստորագրել այդ փաստաթուղթը»․ Ոսկան Սարգսյան
6112:30
«Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր». «Ուժեղ Հայաստան»
5812:24
«Այդ Սահմանադրությունը լինելու է չարիք հայ ժողովրդի և Հայաստանի համար»․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6412:18
«Իրավիճակը Հարավային Կովկասում բարելավման միտում ունի». Շոյգու
11212:12
«Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե Քոնգրեսի ընտրությունները չլինեին». Թրամփ
15712:01