Վեհափառը կընդունի Փաշինյանի հրավիրած «Աղոթքի նախաճաշ»-ի մասնակիցներին
![]() 82 Ուրբաթ, 14 նոյեմբերի, 2025 թ., 10:30 Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-15-ին հրավիրել է «աղոթքի նախաճաշի»՝ առանց Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների, ավելի քան 300 անձինք՝ հոգևոր մարտահրավերների շուրջ երկխոսության նպատակով: Միջոցառման ծրագրում նշված է, որ առաջին օրը՝ նոյեմբերի 14-ին, լինելու են պանելային քննարկումներ, իսկ հաջորդ օրը՝ շաբաթ առավոտյան, կկայանա աղոթքի նախաճաշը, որից հետո՝ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ այց Սուրբ Էջմիածին և թանգարան: Այս առնչությամբ 24News-ը գրավոր հարցմամբ դիմել էր Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին: - «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հոգևորականներ ներկա լինելո՞ւ են։ Եկեղեցին ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում: - «Աղոթքի նախաճաշ» միջոցառման հրավեր Մայր Աթոռը ստացել է, որին կմասնակցի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը։ - Հոկտեմբերի 15-ին այց է նախատեսվում Սուրբ Էջմիածին, դուք տեղյա՞կ եք այս մասին, ո՞վ է ընդունելու նրանց Մայր Աթոռում։ - Այո, տեղյակ ենք։ Մասնակիցները կայցելեն Մայր Տաճար, Մայր Աթոռի թանգարաններ, իսկ մի խումբ մասնակիցների կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ |

Ակցիա՝ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում (տեսանյութ)
9214:06
Մասիս-Արտաշատ ճանապարհին մառախուղ է
13310:30
«Մարդ, ում սիրուհին ու աղջկերքն այսպես են հագնվում, ուզում է բարեպաշտ երևալ»․ Մարինա Խաչատրյան
25110:12
Ուկրաինայում հզոր պայթյուններ են որոտացել
29109:45
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13108:24
«Ուղարկում է քահանաներին «հուշելու»՝ ինչպես անցկացնել պատարագը․ սա ամենաթողություն է»․ Վահե Հովհաննիսյան
15103:06
«Տիրադավ եպիսկոպոսների անունները հնչելու են որպես դավաճանության վառ օրինակներ»․ Արշակ Զաքարյան
24002:06
Մասկը քննադատել է Եվրոպային X սոցիալական հարթակի նկատմամբ կիրառված տուգանքի համար
36800:21
