Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ղ-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքի միջոցով օտարման ոչ ենթակա անշարժ գույքն օրենքի պահանջների խախտմամբ ուղղակի վաճառքով օտարել է էականորեն ցածր՝ կադաստրային արժեքից շուրջ 3 անգամ պակաս գնով, ինչն էական վնաս է պատճառել հասարակության և համայնքի օրինական շահերին:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Իջևան համայնքի ղեկավարը, անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքով օտարման հիմքերի բացակայության պայմաններում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքային սեփականություն հանդիսացող 1285.0 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի 30%-ի չափով վաճառել է նույն համայնքի բնակչին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ընդհանուր 1385.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել նրա սեփականության իրավունքը:
Արդյունքում՝ Իջևան համայնքի ղեկավարի կողմից տրված լիազորագրով վերը նշված քաղաքացու հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա վերջինիս անվամբ կատարվել է նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին)։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»:

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
58009.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
103209.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
67508.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
67908.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
52507.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
60806.09.2026, 19:18
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
78204.09.2026, 17:06
Պահանջվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
76804.09.2026, 13:30