«Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դեր կխաղա անխոչընդոտ հաղորդակցության հաստատման գործում»․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» բացումը էական դեր կխաղա մեր երկրների միջև ուղիղ և անարգել կապերի հաստատման գործում։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Հատուկ ծառայությունների դերը միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ալիևի խոսքով նախագծի իրականացումը կմեծացնի բեռնափոխադրումների ծավալը և կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունը։ «Սակայն մեր տրանսպորտային հանգույցների աճող դերը դրանք դարձնում է ապակառուցողական ուժերի թիրախ։ Մեր տրանսպորտային և կապի գծերը խոցելի են միջազգային ահաբեկչության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության և կիբերսպառնալիքների նկատմամբ, որոնք ուղղված են կարևորագույն տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարման համակարգերի կաթվածահար անելուն»,- նշել է Ալիևը։

«Իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2213:00
«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5812:42
«Էդ սահմանադրությունը, որն Ալիևն է գրել, չպետք է անցնի». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6112:36
«Ոչ մի խոսք չի ասել, թե ինչ պայմաններում է ստորագրել այդ փաստաթուղթը»․ Ոսկան Սարգսյան
6112:30
«Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր». «Ուժեղ Հայաստան»
5812:24
«Այդ Սահմանադրությունը լինելու է չարիք հայ ժողովրդի և Հայաստանի համար»․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6412:18
«Իրավիճակը Հարավային Կովկասում բարելավման միտում ունի». Շոյգու
11212:12
«Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե Քոնգրեսի ընտրությունները չլինեին». Թրամփ
15712:01