«Արցախից սերված բազում մեծահարուստներ Արցախում տներ չսարքեցին»․ Ոսկան Սարգսյան
![]() 548 Ուրբաթ, 14 նոյեմբերի, 2025 թ., 16:30 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ կորցրինք Արցախը. Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից Հայաստան բռնագաղթած տղամարդն ասաց, որ իրենց գյուղից սերված, ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը Մատաղիսում գտնվող իրենց տունն այդպես էլ չսարքեց, չբարեկարգեց, ինչն իր մեջ այն ժամանակ կասկածներ է հարուցել գյուղի և Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Արցախից սերված Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բազում մեծահարուստներ Արցախում տներ և օբյեկտներ չսարքեցին։ Իմ որդին 2011-2013 թվականներին ծառայել է Ասկերանի գնդում՝ պաշտպանել Աղդամի առաջնագիծը։ Երբ գնացել էի նրա զինվորական երդման արարողությանը՝ տեսա, որ Ստեփանակերտի փողոցներում շատ ցուցանակներ ռուսերեն են, սակայն Ստեփանակերտում ռուսական բնակչություն չկար։ Այն ժամանակ հանրապետական մամուլում գրեցի, որ դա ճիշտ բան չէ։ Արցախը կորցրինք Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դրսից ղեկավարվելու, օտարների կամքը սպասարկելու պատճառով»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ամուսինս այդ քայլին չէր գնա, նա անմեղ է». Ժենյա Տերչանյան (տեսանյութ)
2415:06
«Մի քանի համայնքներ սպասարկվում են այս վիճակում գտնվող երթուղայինով»․ Կարինե Թորոսյան
9914:18
«Նիկոլը պիտի գար Էջմիածին, հրաման էիք ստացել հեռացնե՞լ Արցախի դրոշը»․ Օնիկ Հարությունյան (տեսանյութ)
12114:12
«Սրճարանը մեր տնից 300 մետրի վրա է»․ Դավիթ Յուզբաշյան (տեսանյութ)
11313:48
«Շտապօգնության մեքենան չի կարողանում հաղթահարել խցանումը»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
10913:30
«Ում գործ չտվեցինք, դարձավ ընդդիմադիր». Ալեն Սիմոնյան
13113:18
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձը 31-ամյա Րաֆֆի Մանդալյանն է
15413:12
Սաշիկ Սարգսյանը երկրում չէ
10813:06
